News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է մի շարք օրենքեր։

Ինչպես հայտնում են նախագահի գրասենըակից, նա ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ