News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում առաջիկա նախագահական ընտրարշավը որոշակի ուժեր ձգտում են օգտագործել ապակառուցողական նպատակներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԳԱ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը` ավելացնելով, որ արդեն տարբեր ազգանուններ են նշվում, իսկ  որոշ պարբերականներ աղոտ ակնարկում են, թե «Ռուսաստանը կորցնում է ամբողջական վերահսկողությունը նաեւ այստեղ» (կարծես թե Ղարաբաղը Ռուսաստանի տարածքն է կամ  գոնե ընդհանուր սահման ունի նրա հետ), որ «ուղեղը արթնանում է» ու, հետեւաբար, «... շուտով պայթյուն տեղի կունենա»:

«Ես արդեն ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղում ի սկզբանե ընտրել են անկախության կառուցման ճանապարհը` ուղղված ոչ թե օտարածին սոցիալական կառույցների ներմուծմանը, այլ հիմնված, առաջին հերթին, ժողովրդի պատմական, մշակութային  եւ քաղաքական ավանդույթների վրա, բնականաբար, անպայման հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,-հայտարարեց քաղաքագետը: Արեշեւը նշեց, որ հանրապետության քաղաքական համակարգը, պետական կառավարման մարմինները երկար տարիներ արդյունավետ գործում են քաղաքական բարդ իրավիճակում, Ադրբեջանի կողմից հաղորդակցական ուղիների արգելափակման եւ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի պայմաններում:«Նմանատիպ իրավիճակում, ինչպես երբեք, անհրաժեշտ է պահպանել սահմանադրական ընթացակարգերը, կոնյունկտուրային խաղերի անթույլատրելիությունը, որոնք կարող են բացասաբար ազդել հանրապետության անվտանգության եւ նրա քաղաքական-իրավական եւ տնտեսական զարգացման հեռանկարների վրա:

Վերջին տարիներ, ոին դրական տեղաշարժերը ԼՂՀ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում, ներդրումների աճը,  հեռանկարային տնտեսական նախագծերի իրականացումը, այս ամենն առաջիկա ընտրությունենրի արդյունքներով պետք է ամրապնդվի եւ ձեւակերպվի երկարաժամկետ միտումներում»,-հայտարարեց նա:Փորձագետն ընդգծեց, որ ներքին հաջող վերափոխումները, Լեռնային Ղարաբաղի` որպես արտաքին քաղաքականության սբյեկտ ամրանալու, Ստեփանակերտի տեղեկատվական ակտիվության աճի հետ միասին, կամրապնդեն նաեւ պաշտոնական Երեւանի դիրքերը, որը Բաքվի եւ միջազգային միջնորդների հետ ոչ հեշտ երկխոսություն է վարում ղարաբաղյան հակամարտության երկարատեւ եւ արդարացի կարգավորման հարցերով:«Հատկապես որ, բանակցային սեղանին, դատելով ամեն ինչից, շարունակում են մնալ այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները»` հայկական կողմի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող իրենց դրույթներով»,- նշեց փորձագետը:Արեշեւը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նախկին ԽՍՀՄ տարածքի չճանաչված (ճանաչվածները եւս) պետությունները, նրանց քաղաքական համակարգերը, պետական կառավարման մարմիններն անցած տարի բավականին փորձությունների են ենթարկվել. «Իրավիճակը դինամիկայի մեջ է եւ, անկասկած, 2012 թ-ին շարունակություն է ունենալու: Խոսքը ոչ միայն Հարավային Օսիայի, այլ նաեւ Մերձդնեստրի մասին է: Իսկ Լեռնային Ղարաբաղում սպասվող ընտրությունները պետք է դառնան պետականության ամրապնդման, հանրապետության հետագա զարգացման գործոն»,-նշեց քաղաքագետը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մաիսն, Արեշեւը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական խաղերը 2012թ-ին եւս կշարունակվեն` ընդգծելով, որ տարբեր ակնարկներ այդ հարցում լսելի են նաեւ հիմա:  Նրա խոսքով` Ռուսաստանի միջնորդական առաքելությունը կշարունակվի, սակայն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մեծացող հավակնությունները, ինչպես նաեւ շատ փորձագետների կողմից կանխատեսվող, լայնորեն գովազդվող վերաբեռման ավարտը հազիվ թե նպաստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կառուցողական երկխոսությանը, որոնք, սակայն, կշարունակեն զբաղվել իրենց «դիվանագիտական տուրիզմով» նաեւ 2012թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ