News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մերկապարի աշխարհի չեմպիոն ուկրաինահայ Վարդանուշ Մարտիրոսյանը եւ ուկրաինացի Վիտալի Կոզլովսկին նախատեսում են համատեղ շոուծրագիր սկսել, որն ընթանալու է Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ Եվրոպական երկրներում։

Ինչպես հայտնում է segodnya.ua-ն, ուկրաինահայ սթրիփ պարուհին նաեւ երգելու փորձեր է կատարում: Նրա բեմական անունը Վարդա է (Varda):

Սթրիփ պարուհու PR մենեջեր Յուլիա Բոյկոն տեղեկացրել է, որ նախագծի շրջանակում առաջիկայում Վարդան եւ Կոզլովսկին 50 հազար եվրո բյուջեով տեսահոլովակ կնկարահանեն։ «Հունվարի վերջին կներկայացվի նրանց համատեղ՝ Don’t forsake me տեսահոլովակը, որի ընդհանուր բյուջեն 50 հազար եվրո է, Այժմ Վիտալին եւ Վարդանուշը հայերենի եւ անգլերենի դասընթացների են մասնակցում։ Վարդայի մայրենին հայերենն է, իսկ Վիտալիկը ազատ տիրապետում է անգլերենին։ Նրանք որոշել են միմյանց հետ շփվել այդ լեզուներով»,- ասել է Բոյկոն՝ ավելացնելով, որ Վարդան, բացի հայերենից, Վիտալիին կսովորեցնի նաեւ մերկապարի հիմունքները։

PR մենեջերի տեղեկացմամբ, արտիստները իսկական մեգաշոու են նախապատրաստում, եւ ցանկանում են զարմացնել ոչ միայն Ուկրաինայի, Հայաստանի ու Ռուսաստանի հանդիսատեսին, այլեւ եվրոպացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ