News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բանկային համակարգի ակտիվների ծավալը 2011 թ. հատել է 2 տրլն դրամի սահմանը, որը կազմում է տարվա ՀՆԱ-ի 53 տոկոսը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 30-ին տարեմուտի ընդունելության ժամանակ  հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով` նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 45 տոկոս, իսկ 2008 թ.` 28 տոկոս: Եթե բանկերի հետ միասին հաշվի առնենք նաեւ վարկային կազմակերպություններին` ապա վերոնշյալ ֆինանսական միջնորդության ցուցանիշը կկազմի 57 տոկոս: Ըստ Ա. Ջավադյանի` դա տարվա կարեւորագույն ցուցանիշներից է:

Ընդհանուր առմամբ` 2011 թվականը հաջողված էր Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցների համար: Մասնավորապես` բանկային համակարգի շահույթը կազմում է 30 մլրդ դրամ, ակտիվների աճը կազմում է 32 տոկոս, իսկ վարկային ներդրումներինը` 35 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ