News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) դատապարտում է թուրքական բանակի ‎ռմբակոծիչների կողմից Իրաքյան Քուրդիստանի ռմբակոծումը եւ տասնյակ քուրդ ‎‎անզեն բնակիչների սպանությունը:‎

«Թուրքիայի այս բարբարոսային ոճիրը ‎միջազգային օրենքի եւ մարդու իրավունքի կոպիտ ոտնահարման եւս մի փաստ է, որը ապացուցում է այլ ‎ժողովուրդների եւ այդ շարքին Գազայի պաղեստինցիների պաշտպանության ‎հասցեին Անկարայի հնչեցրած բոլոր հայտարարությունները կեղծ եւ նպատակ են հետապնդում:‎ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ համերաշխություն հատնում ‎քուրդ ժողովրդի հետ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախօրեին Իրաքի հետ սահմանին թուրքական զինուժը սպանել էր 35 քրդերի` պատճառաբանելով, որ Քրդական բանվորական կուսակցության գրոհայիններ են: Ավելի ուշ թուրքական իշխանություններն ընդունել էին, որ նրանք խաղաղ գյուղացիներ են եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ