News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի տարբեր հիվանդանոցներում դեկտեմբերի 31-հունվարի 1-ին ծնվել է 16 երեխա, իսկ հունվարի 1-2-ին՝ 27 երեխա: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները հիվանդանոցների շրջանում:

Այսպես, «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեկտեմբերի 31-հունվարի 1-ի գիշերը ծնվել է 5 երեխա, որից  3-ը՝ տղա, 2-ը աղջիկ: Իսկ հունվարի 1-2-ին՝ 4 երեխա, որոնցից 3-ը՝ աղջիկ, 1-ը՝ տղա:  «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեկտեմբերի 31-հունվարի 1-ին իրենց հիվանդանոցում ծնվել է երկու տղա: Իսկ հունվարի 1-2-ին՝ 5 երեխա՝ 4 աղջիկ եւ մեկ տղա: Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 31-հունվար 1-ին երեխա չի ծնվել, իսկ հունվարի 1-2-ին՝ 11 երեխա՝ 4 աղջիկ եւ 7 տղա: «Մալաթիա» բ/կ-ից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեկտեմբերի 31-ին ծնվել է մեկ տղա եւ մեկ աղջիկ, իսկ հունվարի 1-ին՝ 4 երեխա՝ երկուական աղջիկ եւ տղա: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրւյցում նշեց, որ դեկտեմբերի 31-հունվարի 1-ին իրենց մոտ ծնվել է 7 երեխա՝ 4 տղա եւ 3 աղջիկ, իսկ հունվարի 1- 2-ին՝ 3 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ