News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեհաստանի անօրինական միգրանտները կարող են իրենց կարգավիճակը օրինականացնելու դիմումներ ներկայացնել: Անցած տարի ամռանը լեհական խորհրդարանի ընդունած համապատասխան օրենքը ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 1-ից, հաղորդում է  «ՈՒՆԻԱՆ»-ը:

Կարգավիճակը կարող են օրինականացնել օտար պետությունների այն քաղաքացիները,  որոնք երկրի Շենգենյան գոտի մտնելու պահից` 2007թ. դեկտեմբերի 20-ից ի վեր, անընդհատ  Լեհաստանի տարածքում են բնակվել:

Համաներումից կարող են օգտվել նաեւ այն օտարերկրացիները, որոնք 2010թ. հունվարի 1-ից անընդհատ գտնվել են Լեհաստանում, եւ որոնց ավելի վաղ մերժել էին փախստականի կարգավիճակ տրամադրել:

Լեհաստանում օրինական բնակության իրավունք չեն ստանա Շենգենյան SIS բազայում գրանցված օտարերկրացիները` դիմումի մեջ նշված ոչ հավաստի տեղեկատվության համար, ինչպես նաեւ եթե օտարերկրացու բնակվելը Լեհաստանի տարածքում կարող է սպառնալ  երկրի  անվտանգությանը կամ շահերին:    

Փորձագետների տվյալներով`  2003 եւ 2007թթ. նախորդ համաներումների խիստ պայմանների պատճառով դրանցից օգտվեցին չորս հազարից էլ քիչ ներգաղթյալներ, այն դեպքում, երբ նրանց ընդհանուր թիվը Լեհաստանում ենթադրաբար կազմում է 50-500 հազար:

Լեհաստանի ՆԳՆ-ն ապօրինի ներգաղթյալների թիվը գնահատում է 50 հազար` նշելով, որ նրանց մեծամասնությունը ոչ թե ուկրաինացիներ են, այլ ուրիշ երկրների քաղաքացիներ, որոնց համար ավելի բարդ է լեհական վիզա ստանալ, այդ թվում, առաջին հերթին,  հայեր եւ վիետնամցիներ:

Նախորդ տարվա սկզբին 38 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանում օրինական բնակության իրավունք ուներ գրեթե  100 հազար օտարերկրացի, որոնց մեկ երրորդ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ