News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ձերբակալվել են «Մաեստրո» ընդդիմադիր հեռուստաընկերության զավթիչները: Ինչպես տեղեկացնում է «Վզգլյադ»-ը, երկու ձերբակալվածները Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլիի մերձավորներից են, որը հեռուստաընկերությունը գրավել էր դեկտեմբերին:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով` զավթիչները շենքից տարբեր առարկաներ են տարել, եւ երբ ոստիկանությունը պահանջել է կանգնել, փորձել են փախչել` այդ ընթացքում բախվելով իրավապահ մարմինների աշխատակիցների  մեքենային:

«Մաեստրո»-ն կառավարող նախկին դեսպանի գրասենյակը Վրաստանի ՆԳՆ-ին մեղադրել է «սադրանքի» մեջ եւ հաղորդել, որ ձերբակալվածները «վնասվել են ֆիզիկապես եւ հոգեբանորեն»:

«Մաեստրո»-ն շարունակում է հեռարձակվել  կրճատված ռեժիմով, համանուն ռադիոյի շենքից` եթեր դուրս գալով «SOS» կոչով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ