News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համաշխարհային մամուլը ողողված է այն լուրերով, թե ինչպես են տարբեր մեծության համաշխարհային աստղերը նշել Նոր տարին: Մինչ ոմանք աշխատում էին ամանորյա գիշերը, մյուսները` Քիմ Քարդաշյանը, Պամելա Անդերսոնը, Հիլթոն քույրերը ինքնամոռաց ուրախանում էին, գրում է spletnik.ru-ն:

Նյու Յորքում տիրել է «հրեշների թագուհին» պարահանդեսը, որը դարձել է Թայմզ սքվերի տոնական ծրագրի մեխը: Այնտեղ հազարավոր մարդիկ են հավաքվել 2012թ. մուտքը նշելու համար:  Աստղային խմբում եղել են Ջասթին Բիբերը (նրա կարմիր գլխարկը մեծ հաջողություն է ունեցել),  Ֆերգին, որը երեկոյի ընթացքում մի քանի հանդերձներ է փոխել, Նիքի Մինաժը եւ այլ աստղեր:

Համերգից հետո նրանք հրավիրվել են Գագայի երեկույթին (երգիչը հյուրերին հրավիրել է իր հոր ռեստորան), հրավերից շտապել են օգտվել նաեւ Էշլի Թիսդեյլը, Ջուլիան Հաֆը եւ ուրիշներ:

Իսկ Ֆերգին մեկնել է Լաս Վեգաս, որտեղ ամուսնու` Ջոշ Դյուամելի հետ պետք է ներկա գտնվեր գիշերային ակումբի բացմանը:

Ամանորին ամուսնու ընկերակցությունն է գերադասել նաեւ Քորթնի Քարդաշյանը: Ռեալիթի շոուի աստղը ամուսնու հետ առանձնացել է Լաս Վեգասի հյուրանոցներից մեկի շքեղ համարում, որտեղ զույգին սպասում էր տոնական սեղանը` սառույցի մեջ դրված շամպայնով:

Իսկ Քորթնիի քույր Քիմը Նոր տարին դիմավորել է մոր հետ: Ի դեպ, շատերը Քրիս Ջեններին հաճախ շփոթել են տղամարդու հետ, քանի որ վերջինս տղամարդու կոստյումով էր: Ընդ որում` այդ կոստյումը նրան չափազանց շատ էր սազում, այնպես որ միայն Քիմը չէր իր սպիտակ կարճ զգեստով գովեստներ ստանում այդ երեկո:

Հիլթոն քույրերը նոր տարին դիմավորել են հյուրանոցում (ինչը տրամաբանական է` հաշվի առնելով ընտանեկան բիզնեսը):  Փայլփլուն զգեստներով քույրերը  համընդհանուր ուշադրության կենտրոնում են եղել, հատկապես` Փերիսը:  Վերջերս քննարկվում էր նրա իմիջի արմատական փոփոխությունը, եւ ահա կրկին նա հայտնվել է շիկահեր խոպոպներով: Գիշերվա ավարտին քույրերը գնացել են Փի Դիդդիի մասնավոր խնջույքին, որն առավել նման էր «Ոսկե գլոբուսների» հանձնման արարողությանը: Հյուրերի թվում է եղել նաեւ Ռիհանան: Նա բավական տխուր է եղել, հավանաբար այն պատճառով, որ երեկոյի ընթացքում իրեն արժանի երկրպագու չի ունեցել:

Իսկ Պամելա Անդերսոնին Լաս Վեգասում երեկոյի ընթացքում ուղեկցել է ընկերը: Բայց նրա ներկայությունը Պամելային չի խանգարել շփվել իր բազմաթիվ երկրպագուների հետ: Աստղը ի սրտե ուրախացել է եւ թռչկոտել պարահրապարակի քսանամյա թագուհու նման:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ