News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը դեմ է օպերատիվ ծառայությունները վճարովի դարձնելուն: Ինչպես այսօր` հունվարի 4-ին բրիֆինգում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Պաատա Ջիբլաձեն, օպերատիվ արտակարգ ծառայություններ զանգերը վճարովի են դառնալու եւ հրշեջների, ոստիկանություն կամ շտապօգնություն զանգահարելու համար մարդիկ այսուհետ պետք է վճարեն:

«Այդ ծառայություններ զանգահարելու համար մարդիկ պետք է վճարեն 50 թեթրի: Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է չեղյալ համարել այդ անօրինական սակագները եւ առաջարկում է Սահակաշվիլիին այդ գումարները վճարել իր ընկեր միլիարդատերերի բյուջեից»,-ասել է նա:

Ջիբլաձեի խոսքով, բնակչության համար առանց այդ էլ բազմաթիվ վճարումներ կան եւ նոր վճարումները ավելի կդժվարացնեն մարդկանց կյանքը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ