News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Այսօր`հունվարի 5-ին, ժամը 11-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հրդեհը բռնկվել է Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասում գտնվող թիվ 6 շենքում: Այրվել են նույն շենքի բնակիչներ Ղիազ Բեժանյանին պատկանող  թիվ 22 եւ Անահիտ Անտոնյանին պատկանող թիվ 12 բնակարանները:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել Թումանյանի հրշեջ-փրկարար մասից 2 եւ Վանաձորից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 13:35-ին:

Նախնական վարկածով` հրդեհը բռնկվել է փայտի վառարանի սխալ շահագործման հետեւանքով: Ըստ ականատեսների` հրդեհը բռնկվել է տանիքում, որտեղից էլ տարածվել  է հարակից բնակարան: Թղթակցի հետ զրույցում  այրված բնակարանի սեփականատերը, ում տնից եւ տարածվել էր հրդեհը, նշեց, որ ինքը դեպքի ժամանակ տղայի հետ եղել է բնակարանում եւ, տեսնելով կրակը, ամիջապես զանգահարել է հրշեջներին: Մինչդեռ հարեւանները խոսում էին, որ դեպքի պահին տանտերերը հարբած քնած են եղել, իսկ հրդեհի մասին տեղեկացրել են հարեւանները:

Ընդհանուր առմամբ, այրվել են տների  պատշգամբները` 30քմ մակերեսով եւ երկու բնակարանների տանիքները` 70քմ մակերեսով: Բնակիչների խոսքով, իրենք լուրջ նյութական վնաս են կրել:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ