News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը արդեն հունվարի 24-ին: Այդ մասին Ֆրանսիայից հայտնել է լրագրող Ժան Էքիյանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր 2011թ. դեկտեմբերի 22-ին: Դրանից հետո Անկարան ետ էր կանչել իր դեսպանին եւ հայտարարել Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ մտցնելու մասին:

Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց հետո մի շարք գործիչներ` շանսոնյե Շառլ Ազնավուրը, կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանը, փաստաբան Սերժ Կլարսլֆելդը, թուրք գրող Էրոլ Օզկորայը կոչ էին արել քաղաքական գործիչներին  ընդունել օրինագիծը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ