News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ցանկանում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տարածել Եվրամիության բոլոր երկրներում։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը՝ նշելով, թե այն պահին, երբ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն վերադաձավ Փարիզ, Սարկոզին անցավ նոր քայլերի։

«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված հայկական օրինագիծը հավանաբար հունվարի 23-31-ին կհայտնվի Սենատի օրակարգում։ Սարկոզին նույնիսկ դրան չսպասելով՝ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը խանգարող մեկ այլ որոշում է ընդունել։ Ֆրանսիան ցանկանում է ԵՄ-ի կողմից 2007-ին ընդունված «Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» շրջանակային համաձայնագրի մեջ ներառել հայկական օրինագիծը եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տարածել ԵՄ բոլոր երկրներում։

Եթե հայկական օրինագիծը հաստատվի Սենատում եւ ներառվի ԵՄ-ի շրջանակային համաձայնագրի մեջ, Հայոց ցեղասպանության ժխտողներին ԵՄ-ի երկրներում կսպառնա 1-3 տարի պատժաչափ»,-գրում է Hurriyet-ը։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ