Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Վրաստանի ՆԳ նախարարության եւ Հայաստանի ոստիկանության միջեւ ստորագրված համաձայնության հաստատման վերաբերյալ հրամանը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Սահակաշվիլին ստորագրել է նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԳ նախարարությունների միջեւ համաձայնագրի հաստատման հրամանները:
Ըստ գործակալության, այս երկու փաստաթղթերը, որոնք Վրաստանն իր հարեւան երկու պետությունների հետ ձեւակերպվել է անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին, իրենցից ենթադրում են միասնական ուժերով օպերատիվ-հետաքննական գործունեության իրականացում եւ համագործակցություն տեղեկատվության փոխանակում: