News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2011թ դեկտեմբերի 26-ից 2012թ հունվարի 8-ը հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակների 2046 դեպք, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում դրանք 1447 էին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` հավելելով, որ սուր շնչառական վարակների թեթեւ աշխուժացում է նկատվել, սակայն դրանք գրիպ անվանել չենք կարող, քանի որ գրիպ են համարվում այն հիվանդությունները, որոնք ունեն վիրուսաբանական հաստատում:

«Սուր շնչառական հիվանդությունները եւ գրիպը տարբեր ախտորոշումներ են: Մեր լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչ օրս արձանագրվել է գրիպի A1 տեսակի մեկ դեպք, այսօր չունենք ոչ H1N1, ոչ սեզոնային գրիպ»,- նշեց Լիանա Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Շտապօգնության կանչերին, ապա 2011թ հունվարի 1-9-ը արձանագրվել է սուր շնչառական վարակների հետ կապված 665 կանչ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում`  650  կանչ: Ի դեպ, գլխավոր մասնագետի տեղեկացմամբ` այս տարվա եւ անցյալ տարվա համեմատությունը ցույց է տալիս, որ 50 տոկոսով նվազել են թոքաբորբերի հետ կապված կանչերը:

Ամփոփելով` Լիանա Թորոսյանը բնակչությանը խորհուրդ է տալիս հետեւել Առողջապահության նախարարության խորհուրդներին, կանխարգելիչ միջոցառումների պահանջներին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ