News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի հերթական սադրանքը ստիպում է ուժեղացնել միջազգային պատժամիջոցները եւ «մեր եվրոպական գործընկերների եւ այլ  համախոհների հետ միացյալ նոր,  իր դաժանությամբ աննախադեպ»  միջոցներ ձեռք առնել: Նման հայտարարությամբ ելույթ է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Իրանում ուրանի հարստացման աշխատանքների վերսկսման առիթով:

Իր հերթին Այաթոլլա Համենեին հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցները Թեհրանի նախագծերի վրա չեն ազդի, հաղորդում է «Ռոսբալտը»:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ եթե Իրանը կսկսի գործարկել «Ֆորդու» միջուկային կենտրոնը, ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքները սկսելով` եռակի շահույթ ստանալու նպատակով, ապա ԱՄՆ-ը դա կգնահատի որպես ուղիղ ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ուղղակի խախտում: ԱԷՄԳ-ի փորձագետները ուրանի հարստացմանն ուղղված Իրանի գործունեությունը դիտարկում են նաեւ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում, հաղորդում է rbc-ն:

Բրիտանական արտաքին գործերի նախարարությունում «Իրանի`Կումում ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքներն սկսելու որոշման համար մեծ հիասթափություն են արտահայտել»` հայտարարելով, որ «տեղակայման մասշտաբները եւ գաղտնի բնույթը նրա վերջնական նշանակման հարցեր են բարձրացնում». Արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը Իրանին կոչ է արել անմիջապես դադարեցնել 20%-անոց ուրանի արտադրությունը եւ լրջորեն  ընդգրկվել վեցյակի քննարկումներին: Հակառակ դեպքում նախարարն սպառնացել է, որ միջազգային ճնշումն ավելի կուժգնանա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունվարի 9-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքների սկսվելն հաստատող տեղեկություններ է ստացել: ԱԷՄԳ-ի տվյալների համաձայն` Իրանի Կում քաղաքի շրջակայքում գտնվող Ֆորդույում արդեն գործարկվում է ուրանի հարստացմամբ զբաղվող գործարանը:  Ներկայումս ուրանի հարստացումն իրականացվում է երկու փուլով: Եւս 2 փուլ շինարարության ընթացքի մեջ է:

Ավելի վաղ իրանական միջուկային ծրագրի ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին հայտնել է, որ մոտակա ժամանակներս կգործարկվի ստորգետնյա միջուկային ծրագիրը, որի միջոցով ուրանը կհարստանա մինչեւ 20, 3,5 - 4%-ով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ