News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը Սենատի հունվարի 23-ի օրակարգում կներառի ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի Ցեղասպանությունների, մասնավորապես` 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հունվարի 9-ին ֆրանսիական Le Figaro թերթին հայտնել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն: Նախարարն ասել է. «Ես զգում եմ, որ այդ հարցի շուրջ համաձայնություն կա»: Պատրիկ Օլյեն կառաջարկի այդ տեքստն ընդգրկել Սենատի ղեկավարության հունվարի 16-ի նիստում:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում Վալերի Բուայեի օրինագիծն ընդունվել է դեկտեմբերի 22-ին, գրեթե միաձայն, չնայած Հանուն ազգային շարժման միության տասնյակ պատգամավորների դիմադրությանը, Ֆրանսիայի  եւ Թուրքիայի լարված հարաբերություններին, որը երկու պատվիրակություն էր ուղարկել Փարիզ` քաղաքական եւ գործնական: Պատգամավորների կողմից տվյալ օրինագծի ընդունումից հետո Վալերի Բուայեն սպանության եւ բռնաբարության բազմաթիվ սպառնալիքներ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ