News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

44-ամյա ադրբեջանցի Հանիմաթ Քերիմովի դիակը հայտնաբերել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայում: Ոչ պաշտպանական տեղեկություններով, սպանված տղամարդը քրեական հեղինակություն է եղել:

«Վոլգա Նյուս» գործակալությանը ոչ պաշտոնապես հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, Քերիմովի սպանությունը կապված է բանջարեղենային երրորդ բազայում մշտապես տեղի ունեցող «ռազբորկաների» հետ: Քերիմովը հենց այնտեղ էր գործունեություն ծավալում:

Բանջարեղենային բազայում հայտնել են, որ Քերիմովն անհետացել է դեռ հունվարի 7-ին: Կարելի է ենթադրել, որ նրան սպանել են դեռ երկու օր առաջ եւ ինչ-որ տեղ պահել են:

Հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ավտոմեքենայում, որը գտնվում էր Սամարայում` ավտոտնակներից մեկում, հայտնաբերել են 44-ամյա տղամարդու մարմին: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերիատիվ խումբը: Երբ քննիչները զննել են մարմինը, աշխատել է պայթուցիկ սարքը: Ոստիկանության երկու աշխատակիցները վնասվածքներով տեղափոխվել են ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ