News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հակված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առանձին ցուցակով մասնակցելուն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Պատասխանելով կոալիցիոն գործընկերների, օրինակ «Բարգավաճ Հայաստանի» հետ միացյալ ցուցակի ստեղծման հնարավորությանը, պատգամավորն ասել է, թե որքան իրեն է հայտնի, ՀՀԿ-ն հակված է առանձին ցուցակով մասնակցելու մտքին, սակայն դեռ վերջնական որոշում չկա, եւ ոչինչ բացառել պետք չէ:

Խոսելով ներկայումս նախընտրական գործունեության եւ ցուցակների մասին` Սահակյանը նկատել է, թե աշխատանքը տարվում է, քննարկումներ են ընթանում, սակայն նա չի մանրամասնել` նշելով, թե ցանկը դեռ չի հրապարակվել: Միեւնույն ժամանակ Սահակյանը կարծիք է հայտնել, որ «ՀՀԿ-ի ներկայացուցիչների ակտիվությունը անպայման կգնահատվի»: Նա նաեւ նշել է, թե կուսակցական ցուցակը կներկայացվի պատշաճ ժամկետներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ