News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում պայմանական երկրորդ տարածքային բլոկում նավթի եւ գազի հետախուզման մրցույթը հետաձգվում է: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, մրցույթի արդյունքները կամփոփվեն միջգերտեսչական մրցութային հանձանաժողվի նիստում, որը կկայանա հունվարի 15-ից հետո:

Մրցութային հայտերի ընդունման մասին հայտարարվել էր  անցած տարի նոյմեբերի 25-ին, արդյունքները պետք է ամփոփվեին դեկտեմբերի 27-ին:

Սակայն դեկտեմբերի 27-ին միջգերտեսչական հանձնաժողովը քննարկել է երկու ընկերությունների  հայտերը եւ որոշել մրցույթի արդյունքներն ամփոփել հունվարի  15 -ից հետո:

Նշենք, որ փորձագետների գնահատականներով,  նավթի նախնական կանխատեսվող պաշարները երեւանամերձ իջվածքի երեք հարթություններում (Գառնիի, Շոռաղբյուրի եւ Հրազդանի) կազմում են 21 մլն խմ, գազինը` մոտ 1,4 մլրդ խմ, իսկ նախնական ընդհանուր դուրս բերվող նավթի պաշարները երկու իջվածքներում (Մերձերեւանյան եւ Արմավիրի)` 30,3 մլն խմ, գազինը`  11,9 մլրդ խմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ