News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

2012թ. առաջին եռամսյակում «Յունիբանկը» կգործարկի հայաստանյան շուկայում նախադեպը չունեցող մոբիլ բանկինգ (mobile banking) ծառայությունը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նոր ծառայության շնորհիվ հաճախորդը բջջային հեռախոսի միջոցով կկարողանա կատարել բանկային գործարքներ եւ վճարումներ ցանկացած վայրից: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդների բջջային հեռախոսներում կներդրվի հատուկ ծրագիր, որը կապահովի անկանխիկ գործարքների անվտանգ իրականացումը:

«Mobile banking-ի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաճախորդին հեռախոսի միջոցով կառավարել իր բանկային հաշիվները: Mobile banking փաթեթից հայաստանյան շուկայում լայնորեն կիրառվում է միայն SMS-հաղորդագրությունների միջոցով տեղեկատվության տրամադրման ծառայությունը: Այնինչ mobile banking-ը բանկային հաշիվների հետ լիարժեք աշխատելու  հնարավորություն է ընձեռում, ինչը եւ մենք պատրաստվում ենք այս տարի առաջարկել մեր հաճախորդներին», - NEWS.am-ին ասաց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ