News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայաստանի պետերբուրգյան գունապնակ» ցուցահանդեսը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության ցուցասրահի Փոքր դահլիճում,  հունվարի 17-29-ը:

Ինչպես հայտնում է «ԲալթԻնֆոն», այս ցուցահանդեսը նկարիչներ Յուրի Վասիլյեւի, Վալերիա Օբեդկովայի, Պյոտր Ռեյխեթի, Ալեքսանդր Սայկովի, Ալեքսանդր Սնյատկովի, Պյոտր Տատարնիկովի` «Հայկական գունապնակ 2011»  միջազգային գիտաժողովի մասնակցության յուրօրինակ ստեղծագործական զեկույց է:

«Հայկական գունապնակ 2011» -ը պլեներային գեղանկարչությանը նվիրված առաջին գիտաժողովն էր: Ստեղծագործական խումբը բաղկացած էր Հայաստանի, Բելառուսի եւ Պետերբուրգի նկարիչների միության ներկայացուցիչներից: Նկարիչներն այցելել են Ղարաբաղի սիրտը հանդիսացող Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներ, Դադիվանքի եւ Գանձասարի մենաստաններ, հիացել են բնական յուրահատուկ տեսարժան վայրերով: Իրենց կտավներում նրանք արտացոլել են Սատանայի կամրջի կիրճի խորությունը, Նորավանքի կարմիր ժայռերը, Դսեղի ձորը եւ, իհարկ, Հայաստանի խորհրդանիշ սրբազան լեռ Արարատը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են անմիջապես բնորդից արված ստեղծագործություններ, ինչպես նաեւ ստուդիական գործեր, որոնցում արտացոլված կլինի յուղաներկով եւ ջրաներկով արված աշխատանքների տեխնիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ