News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հունվարի 11-ին լրանում է դանիացի գիտնական Նիլս  Սթենսենի կամ լատիներեն գրությամբ Նիկոլաս Սթենոյի ծննդյան 374-ամյակը: Այս գիտնականն ապացուցել է, որ մկաններն անհրաժեշտ են մարդուն շարժման համար:

Google-ը պատրաստել է տոնական տարբերանշան` նվիրված մեծ անատոմին, բնագետին, նատուրալիստին, բժշկին,  երկրաբանին եւ բյուրեղագետին: 

Գիտնականը երկար տարիներ բնակվել է Պադուայում, որտեղ ուսումնասիրել է կրոնական հարցեր: Այնտեղ նա Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանտ II-ի թիվ մեկ բժիշկի կոչմանն է արժանացել:

 Սթենոն ծնվել է 1638 թվականի հունվարի 11-ին Կոպենհագենում: Բժշկությամբ նա զբաղվել է երիտասարդ տարիներից, իսկ 1663 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան:

1669թ. Ստենոն  կաթոլիկություն է ընդունել եւ, Կոպենհագենի անատոմիայի ամբիոնը ղեկավարելու հրավեր ստանալով, վերադարձել հայրենիք:  Բայց Դանիայում նրա կաթոլիկական քարոզչությունը բողոքի ալիք է առաջ բերում, եւ նա կրկին մեկնում է Իտալիա, որտեղ կուսակրոնության կարգ է ստանում եւ Հունաստանում եպիսկոպոս նշանակվում: Այստեղ Սթենոն իրեն ամբողջովին նվիրում է կրոնին եւ դադարում է գիտությամբ զբաղվել: Գիտանականը մահացել է  1686թ. Շվերինում:

Սթենոն  թքագեղձի բացման փողի հայտնագործողն է, որը նրա անունով անվանվել է սթենոն: Գիտնականի մեծագույն ձեռքբերումներից է նաեւ մկանների դերի ուսումնասիրությունը: Նա ցույց է տվել, որ դրանք օրգանների միջեւ բաց տարածությունը լցնելու պարզագույն, անշոշափելի նյութ չեն, ինչպես որ շատերն էին կարծում 17-րդ դարում, այլ շարժման համար շատ կարեւոր օրգաններ: Նիկոլաս Սթենոն ապացուցել է, որ կծկման ժամանակ մկաններն իրենք իրենց կարճանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ