News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանը միշտ չեզոքություն կպահպանի կովկասյան հակամարտությունների հարցում: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այըմդոս Բոզժիգիտովը:

Հարցին, թե ինչպիսին է Ղազախստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, դիվանագետը հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության հենց սկզբից` 2010 թվականից, Աստանան ներկայացրել է իր առաջնահերթությունները: «Ղազախստանը չեզոք կլինի հակամարտությունների հետ կապված հարցերում, թեեւ Ադրբեջանը էթնիկ առումով եղբայր պետություն է, իսկ Հայաստանը` դաշնակից երկիր ՀԱՊԿ-ում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ