News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման օրերին տեղի կունենա նաեւ գեյերի 4-օրյա շքերթ Բաքվում: Այդ մասին գրում է Faktxeber.com կայքը:

«Արդեն հայտնի է, որ Բաքվում միջազգային երգի մրցույթը տեղի կունենա մայիսի 26-ին: Միաժամանակ, ամեն տարի այդ օրը լեզբուհիները, գեյերը, բիսեքսուալներն ու տրանսսեքսուալները աշխարհի տարբեր քաղաքներում գեյ-շքերթներ են կազմակերպում, որը վերածվել է «Եվրատեսիլյան» խորհրդանիշի: Այս տարի դա կանցկացվի Բաքվում մայիսի 22-ից 26-ը»,-գրում է կայքը:

Թեեւ շատ երկրներում արգելվում է նման շքերթների անցկացումը, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանությունները որոշել են այս տարի թույլ տալ գեյերին անցկացնել դա, որպեսզի ցույց տան Արեւմուտքին իրենց հանդուրժողական վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ