News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը բուժզննումից հետո պայմանագիր է կնքել Նալչիկի «Սպարտակի» հետ: Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սպարտակը» նախավերջին տեղում է եւ պայքարում է ուժեղագույնների խմբում մնալու համար: Մկոյանը թիմում հանդես կգա վեց ամիս եւ եւս երկու տարի, եթե «Սպարտակը» պահպանի տեղը Պրեմյեր լիգայում: Մկոյանը «Միկայից» «Սպարտակ» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:

Հայաստանի ազգային հավաքականում Մկոյանն անցկացրել է 14 հանդիպում:

Նալչիկի «Սպարտակի» կազմում Մկոյանը հունվարի 12-ին հավաքի կմեկնի Թուրքիա: Հունվարի 13-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Մորդովիա» ակումբի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ