News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2012 թվականին ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Իռլանդիան կփորձի ելքեր գտնել ձգձգվող հակամարտությունների լուծման հարցում առաջընթացի հասնելու համար: Այս մասին, այսօր` հունվարի 12-ին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ Իմոն Գիլմորը, ներկայացնելով Իռլանդիայի առաջնահերթությունները 2012-ին, Վիեննայում կազմակերպության մշտական խորհրդի նիստում:

Նա ողջունել է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման պաշտոնական բանակցությունների վերսկսումը 5+2 ձեւաչափով, նաեւ իր աջակցությունն է հայտնել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Մենք Իռլանդիայում շատ լավ գիտենք չլուծված հակամարտության գինը: Մեր փորձը կարող է օգտակար լինել խնդիրների կարգավորման ջանքերին աջակցելիս, որոնք անհրաժեշտ են ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների կարգավորման հասնելու համար»,-հայտարարել է Գիլմորը, հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

Կազմակերպության գործող նախագահը նշել է, որ հակամարտությունները միմյանցից տարբերվում են, սակայն իր փորձը փոխանակելով, Իռլանդիան օգնություն է ցուցաբերում եւ աջակցում նրանց, ովքեր փնտրում են հակամարտությունների ամուր կարգավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ