News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կարծում է, որ Ղարաբաղի շուրջ նոր պատերազմը Ադրբեջանի համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Իր կարծիքը Այվազյանը հայտնել է այսօր` հունվարի 13-ին, մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, պատերազմի դեպքում, Ադրբեջանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները, (իրականում փոքրամասնություն են կազմում իրենք` ադրբեջանցիները) կարող են հանդես գալ ընդդեմ իշխանությունների:

«Եթե նրանք չեն ցանկանում կրկնել հայերի ճակատագիրը, ապա լրիվ կարող են ապստամբություն բարձրացնել»,-կարծում է Այվազյանը, հավելելով, որ դրա արդյունքը կլինի թալիշների, լեզգիների եւ այլ ազգությունների անկախ պետությունների ստեղծումը, իսկ հայկական պատմական հողերի մի մասը կանցնի Հայաստանին:

Ադրբեջանցիներն, այդ դեպքում, ըստ Այվազյանի, կամ պետք է վերադառնան Ալթայ, կամ տեղափոխվեն եղբայրական Թուրքիա: «Չկա այդպիսի ազգ` ադրբեջանցի, դա քաղաքացիություն է, ինչպես օրինակ ամերիկացին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ