News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալել են հարբած մի ադրբեջանցու, ով փորձել է Բասմանի շրջանի խանութներից մեկից ներքնազգեստ գողանալ: Այս մասին ասվում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության հողորդագրության մեջ:

Հաղորդման համաձայն, տղամարդը, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել է Կուրսկի կայարանի մոտ գտնվող առեւտրի կենտրոն: Մտնելով բաժիններից մեկը, նա վերցրել է մի քանի մարզաշապիկ ու ներքնազգեստ, թաքցրել փաթեթում եւ մոտեցել ելքին:

Այստեղ նրան կանգնեցրել են խանութի պահապանները ու ոստիկանություն կանչել, հայտնաբերելով գողոնը: Ապրանքը հետ են վերցրել, իսկ չկայացած գողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «գողություն» հոդվածի հատկանիշներով, գրում է «Մետրոն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ