News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վանաձորում, այսօր` հունվարի 13-ին, ժամը 15-ին, 23-ամյա Արման Ջիլավյանը դանակահարել է 20-ամյա Արամ Շահվերդյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից: Վերջինս մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ քիչ առաջ վիրահատվել:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, դեպքը տեղի է ունեցել կենցաղային մակարդակի վիճաբանությունից հետո, որին հաջորդել է ծեծկռտուքը: Այնուհետեւ Արմանն իր դանակով ծանր հարվածներ է հասցրել Արամին:

Մենք տեղեկացանք, որ նրանք նույն բակի բնակիչներ են, Արամն էլ վերջերս է զորացրվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքը արագ բացահայտվել է եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով նշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արման Ջիլավյանին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ