News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

2011 թ. նոյեմբերին ֆիզիկական անձինք արտերկրից ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 141 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած նոյեմբեր ամսվա տեղեկագրում:

Նշենք, որ տրանսֆերտների ծավալը 2011 թ. իր պիկին է հասել օգոստոսին` մոտ 170 մլն դոլար: Այնուհետ տրանսֆերտներն աստիճանաբար նվազել են, սակայն դեռեւս շարունակում են գերազանցել 2010 թ. մակարդակը:

Այսպես` 2011 թ. հունվար-նոյեմբերին տրանսֆերտների ծավալը մոտեցել է 1.4 մլրդ դոլարի սահմանին, 2010 թ. նույն ժամանակահատվածի 1.1 մլրդ դոլարի համեմատ: Նշենք, որ 2008 թ. նույն ժամանակահատվածում տրանսֆերտները կազմել էին 1.48 մլրդ դոլար:

Ավանդաբար` տրանսֆերտերի աճ է արձանագրվում դեկտեմբերին, ուստի վստահաբար կարելի է ասել, որ 2011 թ. տրանսֆերտների ընդհանուր տարեկան ծավալը կգերազանցի 1.5 մլրդ դոլարի սահմանը: Չի բացառվում նույնիսկ, որ կգերազանցվի ռեկորդային 1.63 մլրդ դոլար մակարդակը, որը գրանցվել է 2008 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ