News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ Կրասնոյարսկում քիլերի կողմից սխալմամբ սպանված ուսանողը հայ է, Հովհաննես Սահակյանը:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, հայաստանցի երիտասարդը եղել է 17 տարեկան: Հ. Սահակյանն ապրում էր Կրոսնոյարսկի մարզի Սեվերո-Ենիսեյսկ քաղաքում, իսկ վերջերս տեղափոխվել է Կրասնոյարսկ եւ ընդունվել համալսարան: Նա սովորում էր առաջին կուրսում, նաեւ սամբոյի սպորտի վարպետի թեկնածու էր:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 13-ին, Կրասնոյարսկում: Սահակյանը հյուր է եղել մի գործարարի տանը, ում հետ ընկերություն է անում իր ընտանիքը: Երեկոյան նրան խնդրել են իջնել ցած ու տաքացնել տանտիրոջ «Լեքսուսը»:

Երբ ուսանողը բացել է ավտոմեքենայի հետեւի դուռը, թիկունքից կրակել են նրա վրա, ապա քիլերը եւս մեկ անգամ կրակել է նրա գլխին ու անհետացել:

Ենթադրվում է, որ քիլլերը շփոթել է Սահակյանին «Լեքսուսի» տիրոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ