News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը խոչընդոտում է շփման գծում միջադեպերի հետաքննության մասին պայմանավորվածության  իրագործմանը: Այս մասին, այսօր` հունվարի  16-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնելով, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարվա մարտին Սոչիում կայացած նախագահական հանդիպման ժամանակ,  նախարարն ընդգծել է, որ այն միջազգային կառույցների հավանությանն է արժանացել: Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է դրա կատարմանը եւ հետաքննման մեխանիզմների ստեղծմանը, մերժում է դրա հետ կապված միջնորդների բոլոր առաջարկությունները: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ բյուջեի եւ համապատասխան մեխանիզմների ֆինանսավորումը դրանում ներառելու դրույթի քննարկման ընթացքում դեմ է արտահայտվել` սպառնալով ամբողջ բյուջեի վրա վետո դնելու իր իրավունքն օգտագործել: 

Այդկերպ, Ադրբեջանը կրկին հրաժարվել է ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից: Այնուամենայնիվ, Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն, եւ հետաքննման մեխանիզմների մշակման մասին պայմանավորվածությունը կիրագործվի:  Ինչպես նշել է նախարարը, միջադեպերի հետաքննումը թույլ կտա ոչ միայն բացահայտել մեղավորներին, այլեւ կնպաստի նոր միջադեպերի կանխարգելմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ