News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում իսլամիստները հակերային հարձակման են ենթարկել պետական կառույցների եւ կառավարական մարմինները ինտերնետային կայքերը: Այդ մասին հաղորդում է Qafqazinfo.az կայքը: «Ավելի քան տաս տարի է, ինչ ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ Իսրայելի հետախուզական մարմինների հետ համագործակցում են որոշ լրատվական կառույցներ, ինտերնետային կայքեր եւ պայքար են մղում իսլամի հետեւորդների դեմ: Կրոնական սրբությունները պահպանելը յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է: Մի խումբ իսլամականներ որոշել են պայքարել` ջարդելով նման լրատվամիջոցների ինտերնետային կայքերը», ասված է տեղեկության մեջ:

Աղբյուրը հայտնում է, որ ներկայումս չեն աշխատում Ադրբեջանի Կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայության կենտրոնի (www.rabita.az), Սահմանադրական դատարանի (constcourt.gov.az) եւ  իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության (yap.org.az) ինտերնետայի կայքերը:

Հաքերային հարձակման է ենթարկվել նաեւ Trend.az կայքը, այն այժմ չի աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ