News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թեեւ արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել  բնականոն հարաբերությունների պահպանման ուղղությամբ։ Այս մասին նշվել է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ եզրակացության մեջ:

Ըստ այդմ, Հայաստանը ջանքեր է գործադրել ճգնաժամային իրավիճակներում հայտնված իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ նրանց Հայաստան տեղափոխելու համար:

Թեեւ 2011թ. Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությանը՝ տարվա ընթացքում շարունակվել է համագործակցությունը ավանդական բարեկամական այդ երկրի հետ, նոյեմբերի 4-11-ը Հայաստանում կայացել են Եգիպտոսի մշակույթի օրերը, ստորագրվել է երկրների միջեւ 2012-2014 թթ. մշակութային համագործակցության ծրագիր։

Դեկտեմբերի 8-10-ը տեղի է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնական այցը Հայաստան: Այցի ընթացքում ստորագրվել է  տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 7 փաստաթուղթ:

2011թ. հոկտեմբերի 3-6-ը տեղի է ունեցել  Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի այցը Հայաստան: Նաբիհ Բըրրին հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի եւ  վարչապետի հետ:

Մարտի 21-24-ին տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի պաշտոնական այցը Հայաստան։

2011թ. հոկտեմբերի 3-7-ը տեղի է ունեցել  Քուվեյթի Ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի այցը ՀՀ` որպես ՀՀ - Քուվեյթ միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի համանախագահ: Հոկտեմբերի 5-6-ը կայացել է  հանձնաժողովի առաջին նիստը Երեւանում, ստորագրվել է  երկու փաստաթուղթ։

Ի կատարումն Հայաստանի եւ Քուվեյթի ղեկավարների պայմանավորվածության՝ 2011 թ. Քուվեյթը դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել Երեւանում:

Մայիսի 8-13-ը ՀՀ պատվիրակությունը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ մասնակցել է  Դուբայում կայացած ներդրումային համաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ