News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2011-ին ոչ միայն ակտիվորեն մասնակցել է ՀԱՊԿ աշխատանքներին, այլ նաեւ հանդես է եկել կազմակերպության ամրապնդման նախաձեռնություններով: Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվությունում:

Ըստ այդմ, 2011թ. ընթացքում ՀՀ ղեկավարության մասնակցությամբ կայացել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը (սեպտեմբերի 3-ին Դուշանբեում) եւ ԱՊՀ 20-ամյակին նվիրված ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը (դեկտեմբերի 20-ին Մոսկվայում), ինչպես նաեւ ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի 2 նիստ (մայիսի 19-ին Մինսկում եւ հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում), ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 2 նիստ (ապրիլի 8-ին Կիեւում եւ սեպտեմբերի 2-ին Դուշանբեում):

Տարվա ընթացքում նախապատրաստվել եւ ստորագրվել են տնտեսական, հումանիտար, սոցիալական, քաղաքական եւ այլ ոլորտների վերաբերյալ 169 փաստաթղթեր, ինչպես նաեւ համապատասխան ծրագրեր` միտված նշյալ ոլորտների շրջանակներում ընդունված որոշումների իրականացմանը:

Հայաստանը միացավ 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին:

2011թ. ընթացքում Հայաստանում անցկացվեցին ԱՊՀ ճյուղային մարմինների նիստեր, մասնավորապես` ԱՊՀ միջտարածաշրջանային եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի, Կապի հարցերով տարածաշրջանային համագործակցության խորհրդի նիստերը, Ներքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի, ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստերը:

2011թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է  ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի նիստին:

2011թ. մարտի 15-ին Մինսկում կայացած վարչապետների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների Միջպետական խորհրդի նիստին եւ հոկտեմբերի 19-ին Սանկտ-Պետերբուրգում ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի 31-րդ նիստին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ