News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հանդիպման հիմնական թեման է եղել առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հաղորդել է խորհրդարանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը:

Նրա խոսքով, «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները եւ Ջոն Պրեսկոտը համակարծիք են եղել, որ առաջիկա թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն Հայաստանի համար: «Ներկայումս երկրի կարեւորագույն խնդիրը թափանցիկ ընտրությունների անցկացումն է: Ընտրությունները պետք է ամբողջությամբ համապատասխանեն միջազգային չափանիշներին, հակառակ դեպքում դա իսկական աղետ կլինի Հայաստանի համար»,-նշել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ