News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` հայտնի Նովոն, մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: «Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ` ով ոնց, ես դնելու եմ իմ թեկնածությունը Սարդարապատ համայնքի ընտրատարածքում, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ»: Ամենայն հավանականությամբ, հենց այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի հետ: Նրանք մշտապես մրցակիցներ են եղել: Գասպարյանն իր առաջադրման մասին մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր` կրկին նույն շեշտադրումով. «Ես չգիտեմ` ով ոնց, ես առաջադրվելու եմ, իմ հարցը լուծված է»: Այսպիսով, թիվ 27 ընտրատարածքում երկու առանցքային թեկնածուների անունները հայտնի են»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ