News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պետական կառույցների կայքերի վրա կատարված հարձակումը ցույց է տալիս, որ Պետական պաշտպանության հատուկ ծառայությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում անվտանգության խնդիրներին: Նման կարծիք է արտահայտել «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը` անդրադառնալով հունվարի 16-ի դեպքերին:

«2011-ի հոկտեմբերին ազատ լրատվամիջոցների կայքերի վրա հաքերային հարձակումներն ավելացել են: Այդ կապակցությամբ Խմբագիրների միությունը նույնիսկ հատուկ հավաք էր անցկացրել: Խմբագիրները կոչ էին արել Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին` մշակելու հատուկ մեխանիզմներ արտաքին եւ հակերային հարձակումներին պաշտպանվելու նպատակով: Սակայն այս դեպքերը ցույց տվեցին, որ կառավարությունը այդ խնդրին լուրջ չի մոտենում: Բացի այդ, սա փաստեց, անվտանգության պաշտպանական համակարգը ուժեղ չէ` ապացուցելով, որ նրանք լուրջ չեն վերաբերվում պետական օրգանների ազգային անվտանգության հարցերին»,-ասել է «Թուրան»-ի տնօրենը, հաղորդում է «Ազադլըգ»-ը:

Ադրբեջանի ինտերնետային ֆորումի նախագահ Օսման Գունդուզի կարծիքով, հաքերային հարձակման մասշտաբները եւ արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի վիրտուալ պատերազմ է սկսվում: «Մինչ այժմ առանձին-առանձին կայքեր են ենթարկվել հարձակման, սակայն պետական կառույցների կայքերը զերծ են մնացել այդ հակերային հարձակումներից»,-ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ովքեր կարող են կանգնած լինել այդ գործողության հետեւում` Օսման Գունդուզը նշել է, որ դժվար է միանշանակ պատասխան տալ: Հակերային հարձակման ենթարկված պաշտոնական մարմինների կայքերի հոսթինգը տեղադրված է Պետական պաշտպանության հատուկ ծառայության սերվերում:

«Հաքերները հարձակվել են այդ սերվերի վրա եւ դրա համար էլ կայքերի աշխատանքը խաթարվել է»,-եզրափակել է նա, գրում է «Ազադլըգ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ հունվարի 16-ին Ադրբեջանում իսլամիստները հակերային հարձակման են ենթարկել պետական կառույցների եւ կառավարական մարմինները ինտերնետային կայքերը: Արդյունքում խաթարվել են Ադրբեջանի նախագահի, Ադրբեջանի Կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայության կենտրոնի, Սահմանադրական դատարանի եւ  իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության, Կրթության նախարարության, Պետական պաշտպանության հատուկ ծառայության, ինչպես նաեւ պետական գործակալություն համարվող «Ազերթաջ»-ի ինտերնետային կայքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ