News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

2007 եւ 2012 թվականների նախընտրական իրավիճակների միջեւ գլխավոր տարբերությունը հանդուրժողականության ավելացումն է: Այս մասին այսօր` հունվարի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` խոսելով նախընտրական գործընթացներից:

Նրա խոսքով, հաջորդ կարեւոր տարբերությունն այն է, որ 2007թ-ին համաշխարհային ֆինասատնտեսական ճգնաժամ չկար եւ բոլորովին այլ իրավիճակ էր: «Կառանձնացնեմ երկու գործոն. նախ դա հանդուրժողականության ավելացումն է, եւ երկրորդը նոր տնտեսական եւ ֆինանսական իրավիճակներին համապատասխանող ծրագրերի մշակումը»,- ամփոփեց Մկրտիչ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ