News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վրացի սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Գասպարյանին` ապօրինի կերպով հայ-վրացական սահմանը հատելու համար:

Ինչպես ասվում է Վրաստանի սահմանային ոստիկանության հաղորդագրության մեջ, Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի բնակիչ Արմեն Գասպարյանը հունվարի 14-ին հատել է Վրաստանը Հայաստանին միացնող սահմանը` շրջանցելով գլխավոր անցակետը:

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով (Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու համար):  Մեղքի հաստատման դեպքում Գասպարյանին սպառնում է տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ