News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուներից  Ռիք Փերրին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը` նշելով, որ այդ երկիրը ղեկավարում են նրանք, «ովքեր մեծամասնության կողմից ընկալվում են իբրեւ իսլամիստներ»:

Հարավային Կարոլինայի բանավեճերի ընթացքում Ռիք Փերրիին հարց են ուղղել, թե արդյոք, ըստ նրա, Թուրքիան ՆԱՏՕ-ին է պատկանում, այն դեպքում, երբ իր խոսքով, երկրում խոսքի ազատությունը ցածր մակարդակի վրա է գտնվում, կանանց սպանությունների թիվն աճում է, իսկ Անկարան սպառնում է ուժ գործադրել Իսրայելի  եւ Կիպրոսի նկատմամբ:

«Ակնհայտ է, երբ երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր շատերի կողմից ընկալվում են իբրեւ իսլամական ահաբեկիչներ, երբ տեսնում ենք, թե ինչ վերաբերմունք է երկիրը ցույց տալիս սեփական քաղաքացիներին, հարկ է նշել, որ եկել է ժամանակը ոչ միայն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության հարցը բարձրացնելու, այլեւ ԱՄՆ-ի կողմից այդ երկրին օգնելու կոչերը դադարեցնելու», - Fox News-ով հեռարձակվող բանավեճի ընթացքում նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ