News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը կարծես մոռացել է իր բուն գործառույթների մասին եւ իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում: «Մեր տեղեկություններով՝ Գալստյանը կուսակցությունում նեղացնում է անխտիր բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը: Հավանաբար, Խաչիկը կուսակցության ներսում էլ «սիմպատիայով» է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը ներկայացնում է իրեն հարմար տարբերակով, եթե մեկին էլ չի հավանում՝ Ծառուկյանի ականջին «նստում է» այնքան, մինչև նա էլ հիասթափվի:

Իրականում մամուլի քարտուղարի այս գործողությունները շեֆին լավ ծառայություններ մատուցելու արգասիքը չեն: Գալստյանն այլ խնդիր է լուծում. փորձում է Ծառուկյանի կողքերից հեռացնել նրան քիչ թե շատ հավատարիմ կուսակցականներին, իսկ նրանց փոխարեն իր ուզած մարդկանց է մեջտեղ բերում: Ի դեպ,  մեր տեղեկությունների համաձայն` ժամանակին Գալստյանի թեկնածությունը Գագիկ Ծառուկյանին առաջարկել են նախագահականից...Ինչ իմանաս, գուցե Խաչիկը դեռ չի մոռացել «հին շեֆերին»…»,-  գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ