News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` հունվարի 18-ին, խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Նիկոյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեր պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարեւոր մասն է, եւ  խորհրդակցության նպատակն է քննարկել միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կատարած աշխատանքը, առկա խնդիրները եւ ծրագրերը, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ  առաջարկների ու տեսակետների, դրանց հիման վրա ավելի արդյունավետ  ու համակարգված կազմակերպել խորհրդարանականների աշխատանքը: Իսկ խորհրդակցությանը ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությունը, Սամվել Նիկոյանի խոսքով, եւս մեկ վկայություն է, որ ԼՂ ժողովուրդը` հանձինս իր օրինական ընտրված իշխանությունների, մասնակցում է բոլոր այն խնդիրների քննարկմանը եւ լուծմանը, որոնք վերաբերում են իր ճակատագրին:

Սամվել Նիկոյանը նշել է, որ պետք է ակտիվորեն օգտագործել խորհրդարանական համագործակցության յուրաքանչյուր ձեւաչափ, անկախ  նրանից, այնտեղ Հայաստանին առնչվող հարց քննարկվո՞ւմ է, թե` ոչ: Նա  կարեւոր է համարել փոխայցելություններն ու միջազգային համաժողովների անցկացումը Հայաստանում, որոնց միջոցով արտերկրի մեր գործընկերները հնարավորություն են ստանում անմիջական, տեղեկատվություն ստանալ:

ՍԾՏՀ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը բարձր է գնահատել նման ձեւաչափով խորհրդակցության անցկացումը, որտեղ պատվիրակությունների ղեկավարները հնարավորություն ունեն նախանշել հետագա գործունեության ծրագրերն ու այն խնդիրները, որոնք ընդհանուր են եւ որոնց ուղղությամբ պետք է համատեղ աշխատանք կատարել: Նա նշել է, որ  նման հանդիպումների շարունակականությունը օգտակար կլինի եւ խորհրդարանի, եւ ընդհանրապես պետության համար:

Եզրափակելով խորհրդակցությունը` Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ կարեւորը ոչ թե քննարկման գործընթացն է, այլ  այն աշխատանքը, որ պետք է կատարվի դրա արդյունքների հիման վրա: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս  շարունակել նման հանդիպումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ