News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում  երեկ` հունվարի 18-ին, ժամը 15.30-ին էսենցիայի թունավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ, Վահան Ասլիկյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել հունվարի 18-ին, ժամը 12.35-ին` թունավորում էսենցիայով ախտորոշմամբ: Վերջինիս հայտնաբերել է կինը` տանն արյունահոսելիս եւ անմիջապես տեղափոխել վերը նշված բժշկական կենտրոն:

Մերի Սարգսյանից նաեւ տեղեկացանք, որ փաստի առթիվ ՀՀ Պն քննչական  ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր.Օր  110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով երեկ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ներկա պահին կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ