News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմնի, այսօր` հունվարի 19-ին, տեղի ունեցած նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, իսկ Սպիտակում ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի թեկնածությունները:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ տեղեկացրեց, որ գործադիրի նիստում քննարկվել են նաեւ ներկուսակցական, կազմակերպչական խնդիրներ:

Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածու է գրանցվել նաեւ ՀԱԿ-ը ներկայացնող, նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ