News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շվեդիայի 43-ամյա քաղաքացի, հայազգի Փոլ Մարտիրոսյանն  իրեն մեղավոր է ճանաչել այն հարցում, որ թմրանյութի դիմաց  փորձել է զենք վաճառել մի խմբավորման, որը, նրա կարծիքով, զբաղվել է ահաբեկչությամբ:

Ենթադրելով, որ նա գործ ունի Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հետ, Մարտիրոսյանը թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության կեղծ գործակալներին  առաջարկել է մատակարարել տարբեր տեսակի զենք` կոկաինի մեծ խմբաքանակի դիմաց, գրում է  ամերիկյան GSN ամսագիրը:

Մանհեթենի դաշնային դատարանում նիստերի ժամանակ Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել ահաբեկչությամբ զբաղվող կազմակերպությանն աջակցելու, ինչպես նաեւ թմրանյութերի առեւտրի եւ փողերի լավացման մեջ: Ամենայն հավանականությամբ,  նա կդատապարտվի 65 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ