News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան հայտնի «Կրեմատորի» ռոք խումբը սատարում է Սոչիի հայերի միության նախաձեռնությունը եւ դիմել է ՌԴ Պետդումային` կոչ անելով նացիզմի  հանցագործության բոլոր դրսեւորումները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը,  խմբի երաժիշտները (Արմեն Գրիգորյանը` խմբի ղեկավար, Ալեքսանդր Լուչկով, Վլադիմիր Բուրխել, Նիկոլայ Կորշունով, Անդրեյ Երմոլա, Սերգեյ Օվսյաննիկով եւ այլք)  իրենց ստորագրություններն են դրել ստորագրաթերթերի վրա ու դիմել են բարի կամքի բոլոր մարդկանց` կոչ անելով միանալ այդ ակցիային եւ իրենց ստորագրությունները դնել դիմումի տակ:

 «Կրեմատորի» ռոք խումբի դիմումում մասնավորապեա ասվում է, որ  Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ. իրականացված ХХ դարի գլխավոր հանցագործությունը` Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս չպատժված է մնում: «Տասնամյակների անպատժելիությունը նպաստել է ժխտողականության քաղաքկանության ձեւավորմանը, ինչպես նաեւ ամոթալի էթնիկ վայրագությունների կրկնություններին  ոչ միայն Թուրքիայում, այլեւ մյուս երկրներում»,-ասված է դիմում` հիշատակելով նաեւ ХХ դարի վերջին Բաքվում իրականացված ջարդերի մասին:

Նրանք Պետդումային կոչ են անում անհապաղ ձեռնամուխ լինել ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունմանը. «Դատապարտել չարի սկզբնաղբյուրը եւ օրենսդրորեն հաստատել պատասխանատավության իրավական եղանակը իրագործված հանցագործությունների ժխտման բոլոր ձեւերի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ