News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից այսօր`  հունվարի 21-ին, փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը:

Ոստիկանության աղբյուրը հայտնեց NEWS.am-ին, որ ոստիկանները ձերբակալվածին տարել եւ հանձնել են դատարանի կարգադրիչներին, ինչից հետո նրա նկատմամբ ամբողջ պատասխանատվությունը դատարանինն է: Ձերբակալվածը կարգադրիչներին հայտնել է, որ ցանկանում է հոգալ բնական կարիքները։ Կարգադրիչները նրան ուղեկցել են զուգարան, որից հետո ձեռնաշղթաներով կալանավորը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկել է  անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ` նրան հայտնաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ