
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կարգավիճակով համագործակցության ամրապնդման հարցերը:
Նրանք նաև քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ իրենց շարունակական աջակցությունը և համաձայնության են եկել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը երկարաժամկետ բանակցային կարգավորման միջոցով ավարտելու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտության հարցում, հայտնել է Պետդեպարտամենտը: